Տևական ծանր հիվանդությունից հետո դեկտեմբերի 13-ին մահկանացուն է կնքել Լևոն Սարգսի Օգանեզովը։
Միանգամայն դիպուկ է նկատված, որ նրա մահը պարզապես հրաշալի մարդու ու երաժշտի կորստյան ցավ չէր։
Նրանով հեռացավ մի ամբողջ դարաշրջան, երբ էստրադան ինտելիգենտ էր, հումորը՝ նուրբ ու հմայիչ, վարպետությունը՝ բացարձակ ու իր այս որակի մեջ շնչառության պես թեթև։ Նա մթնոլորտ ստեղծող մարդ ու երաժիշտ էր։
Հազար ափսոս։ Հեռանում են մեծերը՝ դաշտը թողնելով համբակներին։
Մարտին Հուրիխանյան